2062 դիտում
21:45 23-12-2021
Արցախի նախագահը Հադրութի շրջվարչակազմի ներկայացուցիչների ու համայնքների ղեկավարների հետ իմ շարք խնդիրներ է քննարկել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչներին և մի խումբ համայնքների ղեկավարների: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։
Քննարկվել են 2020 թվականի Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված, ԱՀ և ՀՀ տարբեր բնակավայրերում ժամանակավոր ապաստանած բնակչության խնդիրները, նրանց համար ԱՀ տարածքում նոր բնակավայրերի շինարարության ընթացքը, ինչպես նաև հարակից այլ հարցեր:
Նախագահը ներկայացրել է 2022 թվականի պետական բյուջեով այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, սոցիալական աջակցության ծրագրերը և նշել, որ դրանց զուգահեռ կյանքի են կոչվելու նաև զարգացման ծրագրեր:
«Բռնի տեղահանվածների համար նոր բնակավայրերի կառուցումը չի նշանակում, թե ԱՀ իշխանությունները հրաժարվում են տարածքային ամբողջականության վերականգնման պահանջից: Այն մնում է ԱՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը»,- ասել է Ա. Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր
3055 դիտում
15:42 15-12-2018
Հայաստանի համայնքների ավագանիները ցանկանում են կրճատել համայնքների ղեկավարների որոշ լիազորությունները
Այս բաժնից
835 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1300 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
841 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել