211652_close_icon
views-count2271 դիտում article-date 15:58 25-12-2021

Լուսավոր Հայաստանը օրենքի շրջանակներում պայքարում է իր ստացած 1314 քվեի դիմաց մեկ մանդատ ստանալու համար. Մարուքյան

Ինչպես գիտեք, Լուսավոր Հայաստանը օրենքի շրջանակներում պայքարում է իր ստացած 1314 քվեի դիմաց մեկ մանդատ ստանալու համար, մինչդեռ որոշ մարդիկ մեզ վերագրում են ինչ ասես, ընդհուպ մինչև անտեղի վիրավորանքներ։ Այս  մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության  նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Վանաձորի ավագանու մանդատների և ստացված քվեների վերաբերյալ
Հարգելի վանաձորցիներ, 
Ինչպես գիտեք, Լուսավոր Հայաստանը օրենքի շրջանակներում պայքարում է իր ստացած 1314 քվեի դիմաց մեկ մանդատ ստանալու համար, մինչդեռ որոշ մարդիկ մեզ վերագրում են ինչ ասես, ընդհուպ մինչև անտեղի վիրավորանքներ։


Ներկայացնում եմ մի հաշվարկ, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչքանով է հիմնավոր մեր պահանջը՝ 1314 վանաձորցու համար մեկ մանդատ պահանջելու առումով։

Ըստ ՏԸՀ-ի՝ ստացված քվեները և բաշխված մանդատները ունեն հետևյալ տեսքը.

• «Մամիկոն Ասլանյան» դաշինք 12814 քվե – 15 մանդատ / 1 մանդատը = 854 քվե

• «Քաղաքացիական պայմանագիր» 8294 քվե – 9 մանդատ / 1 մանդատը = 922 քվե

• ՀԱՍԿ 4810 քվե – 5 մանդատ / 1 մանդատը = 962 քվե

• Հայրենիք 1484 քվե – 2 մանդատ / 1 մանդատը = 742 քվե

• «Ապրելու երկիր» 1420 քվե – 2 մանդատ / 1 մանդատը = 720 քվե

• «Լուսավոր Հայաստան» 1314 քվե – 0 մանդատ 

Այսպիսով, ստացվում է, որ այս ուժերին տրամադրված յուրաքանչյուր մանդատի համար անհրաժեշտ է եղել մինչև 1000 քվե, իսկ Լուսավոր Հայաստանի 1314 քվեի դիմաց չի ստացվել որևէ մանդատ։

Թե օրենքի տեսանկյունից և թե այս 1314 վանաձորցու տեսանկյունից, Լուսավոր Հայաստանի պահանջը լիովին հիմնավորված է»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր