211652_close_icon
views-count3284 դիտում article-date 23:21 25-12-2021

44-օրյա պատերազմում զոհվածի մայրը որդի է ունեցել. News.am

41-ամյա Օվսաննայի կյանքը փշրվել էր որդու`Հենրիկ Աասատուրյանի զոհվելուց հետո: 44-օրյա պատերազմի մասնակից որդին զոհվել էր հոկտեմբերի 23-ին` ԱԹՍ-ի հարվածից: Հերիկին ընդամենը 3 ամիս էր մնացել, որ զորացրվեր:

«Ինքը երբեք բանակից  դժգոհություն չի ունեցել: Մարտունի  2-ում էր ծառայում, մեզ չէր ասում, որ մարտական գործողությունների է  մասնակցել: Հետո իմացանք,որ մոտ մեկ ամիս մասնակցել է մարտական գործողություններին, զոհվել է հոկտեմբերի 23-ին` ԱԹՍ-ի հարվածից»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է տիկին Օվսաննան:

Ավագ որդու զոհվելուց  հետո Օվսանան իր մեջ ուժ է գտել եւ նորից է որդի ունեցել, անունն այս անգամ Հենրի է կնքել. ասում է, որ փոքրիկն օգնում է, որպեսզի չխելագարվեն:

«Մի փոքր լուսավորություն տվեց այս երեխան մեր կյանքին, մեր կյանքը փշրվել էր, փշուր-փշուր էր եղել: Ծնողն առահասարակ սփոփանք չի գտնում երեխայի կորստից հետո, բայց այս երեխայի ծննդով փորձում ենք ապրել, որ չխելագարվենք»,-ասաց նա:

Մանրամասները՝ News.am-ում

Նմանատիպ նյութեր