211652_close_icon
views-count9517 դիտում article-date 09:32 27-12-2021

Արևշատի գյուղապետարանի աշխատակիցներից պարտքեր վերցրած ու չվերադարձրած գյուղապետը կձերբակալվի՞. aravot.am

Aravot.am-ն անդրադարձել էր  Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Արևշատի համայնքապետի անձի շուրջ բարձրացված աղմուկին։

Գրել էինք, որ գյուղապետարանի մի խումբ աշխատակիցներ, այդ թվում փոխգյուղապետ Արտակ Հալաջյանը, աշխատակազմի քարտուղար Հովհաննես Զաքարյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետ Վասիլ Կիրակոսյանը, առաջին կարգի մասնագետ Ռոբերտ  Յայլոյանը, Արևշատի ու հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էին ներկայացրել այն մասին, որ համայնքապետ (Արթիկի խոշորացումից հետո նա այժմ ժ/պ է) Սայադ Խաչատրյանը դեռ 2019 թվականի հոկտեմբերից իրենց վստահությունը չարաշահելով՝ պարտքեր է վերցրել, ավելին, իրենց անունով բանկերում վարկեր ձևակերպել 4-5 միլիոն դրամի հասնող ու մինչև օրս ո՛չ գումարն է վերադարձրել, ո՛չ էլ վարկերն է վճարել։

Սայադ Խաչատրյանը, ըստ բողոք ներկայացրած անձանց, իրենց հետ բանավոր պայմանավորվել է, որ մինչև 2020թ. հունվար ամիսը գումարն ամբողջությամբ կվճարի, սակայն չի վճարել, եւ այժմ վարկի գումարը կազմում է շուրջ 22.000.000 դրամ:

Aravot.am-ին այսօր տեղեկություններ հասան, որ նրան կձերբակալեն, քանի որ հաղորդում ներկայացրած անձինք պնդում են՝ նա իրենց խաբել է։ Նշենք, որ Սայադ Խաչատրյանը ևս ոստիկանությունում բացատրություն է  տվել։ Նա ասել է, որ ինքը պարտքով գումար վերցրել է, բայց չի ընդունել իր կողմից խաբեբայություն կատարելը։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր