211652_close_icon
views-count1545 դիտում article-date 13:26 27-12-2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել

Դեկտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության  Ազգային ժողովը գումարել է  արտահերթ նստաշրջան։

 «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ 2021 թվականի դեկտեմբերի 25-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն՝  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ։

Առաջարկվել է 2021թ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, գումարել ԱՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ընդգրկելով Ազգային ժողովի հայտարարությունը՝«Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին»։

Հայտարարության տեքստը ներկայացրել է ԱՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։

Նախօրեին օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում և 3 կողմ ձայնով արժանացել  հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Մ․ Հակոբյանը, Դ․ Իշխանյանը, Ա․ Մոսիյանը և Ա․ Թովմասյանը։

Այնուհետև հայտարարությունը դրվել է քվեարկության և ընդունվել  միաձայն։

Նմանատիպ նյութեր