211652_close_icon
views-count3814 դիտում article-date 15:56 27-12-2021

Պատերազմին թալանչիներից և իրենց որդիներից ոչ մեկը չմասնակցեց. Հայկ Եսայան

Հայկ Եսայանը գրում է. Այսօր նախագահ Քոչարյանը խոսեց մի թեմայի մասին, որը կարծես մոռացվել է քաղաքական այս աղմուկի մեջ: Բոլորը խոսում են ինչ որ խնդիրների լուծման մասին, մոռանալով, որ այդ խնդիրները առաջին հերթին լուծվում են մարդու համար: Արտագաղթի խնդիրը այսօր Հայաստանի կարևորագույն խնդիրների ցանկում է:

Այսօր Հայաստանում արտագաղթելու մասին մտածում են գրեթե բոլորը և դա միայն սոցիալական խնդիրների պատճառով չէ: Հայաստանում կա արդարության լրջագույն պակաս, կա վաղվա օրվա հանդեպ մեծ վախ և կասկած: Մարդիկ պարզապես ուզում են փախնել էս իրականությունից դեպի անորոշ ուղղությամբ:

2018-ին Նիկոլը խաբեց հանրությանը, թե իրենք ավելի լավ են ապրելու, եթե ինքը գա իշխանության, խաբեց թե հետ է բերելու թալանը,խաբեց թե հզորացնելու է երկիրը: Ի՞նչ արեց դրանից հետո արդեն վարչապետ Փաշինյանը: Նա սկսեց շատ մեծ հաճույքով մտերմություն անել այդ նույն թալանչիների հետ և իրենց օգտագործել ըստ քաղաքական նպատակահարմարության:

Պատերազմին նույնպես այդ թալանչիներից և իրենց որդիներից ոչ մեկը չմասնակցեց և մարդիկ հասկացան, որ անարդարությունը կրկին շարունակվում է: Ժողովրդին չառաջարկվեց այլընտրանք և նրանք հասկանալով, որ այս ամենը անարդար է որոշեցին պարզապես թողնել այս հայրենիքը, քանի որ այն շատ անարդար է իրենց հանդեպ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր