2594 դիտում
18:01 28-12-2021
Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան
«Սիսական ջոկատի» հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործով նախաքննությունն ավարտվել է, տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործով նախաքննությունն ավարտվել է։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։
Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը վերջապես հանգել է հետևության, որ նկարագրված գործողությունները հանցագործություններ չեն հանդիսանում, և այդ մասով Աշոտ Մինասյանն ունի արդարացվածի կարգավիճակ։
Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միմիայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում)։
Հիշեցնեմ, որ խոսքը գնում է 2020 թվականի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք- ռազմամթերքին, որի հետ Աշոտ Մինասյանի կապն այնքան է, որքան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը։
Նախաքննության ավարտից հետո ծանոթանալով քրեական գործի նյութերին, դրանում չհայտնաբերելով Աշոտ Մինասյանի առնչությունը հանցանքին հասվաստող գեթ մեկ ապացույց, այսօր միջնորդություն ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։

Նմանատիպ նյութեր
934 դիտում
14:51 16-05-2023
Փաստաբան Լևոն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. «Փաստինֆո»
1171 դիտում
16:58 14-08-2023
Ձորահէկի գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով․ փաստաբան
1264 դիտում
17:41 16-10-2023
Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել․ փաստաբան