211652_close_icon
views-count1806 դիտում article-date 12:16 29-12-2021

Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

Tert.am-ը գրում է. Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ՝ այնպիսի հարցերի կարգավորմանը, ինպիսին է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման, ինչպես նաև Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը:

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ «2021 թվականի հիմնական արտաքին քաղաքական արդյունքները» զեկույցում:

Նշվում է նաև, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպումը՝ առանց Վրաստանի մասնակցության:

Նմանատիպ նյութեր