211652_close_icon
views-count29214 դիտում article-date 18:15 30-12-2021

ԱՄՆ-ում ձերբակալել են Բայդենին, Օբամային և Ցուկերբերգին սպանել ցանկացող տղամարդուն

Միացյալ Նահանգների իշխանությունները Այովայի նահանգում ձերբակալել են զինված տղամարդու, որը մտադրվել էր սպանել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին, երկրի նախկին ղեկավար Բարաք Օբամային, ինչպես նաև Facebook-ի (այժմ՝ Meta) հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:

Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը:

Վերջինս Կալիֆորնիայում գործող սուպերմարկետներից մեկի աշխատող է։  25-ամյա Կաուչուա Բրիյոն Սյունը ձերբակալվել է անցյալ շաբաթ։

Իրավապահները նրա ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են AR-15 հրացան, զինամթերք՝ լիցքավորված պահեստատուփ, զրահաբաճկոն եւ դեղարկղիկներ: Հայտնի Է, որ Սյուն իր տնից դուրս Է եկել դեկտեմբերի 18-ին, իշխանությունների խոսքով, «ուղիղ Սպիտակ տուն ուղեւորվելու մտադրությամբ… իշխանության գլուխ գտնվող մարդկանց սպանելու համար»:

 

Նմանատիպ նյութեր