211652_close_icon
views-count3242 դիտում article-date 14:35 05-09-2017

Հնդկաստանում փիղը տրորել է սելֆի անել ցանկացող տղամարդուն

Հնդկաստանում մի տղամարդ է մահացել, երբ փղի հետ սելֆի անելու փորձ է արել։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։ Թերթի տվյալներով՝ 50-ամյա Աշոք Բհարթին մոտեցել է փղին, իսկ վերջինն էլ կատաղել է և հետապնդելով՝ տրորել նրան։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում և մինչ հիվանդանոց տեղափոխվելը, ստացած վնասվածքներից մահացել է շտապօգնության մեքենայի մեջ։

Նմանատիպ նյութեր