4798 դիտում
15:30 30-12-2021
Սրանք իշխանությունը չեն հանձնելու, ամեն ինչ արվում է երկրում մեկ մարդու դիկտատուրա հաստատելու համար. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Այն, ինչ այս պահին կատարվում է Վարդենիս խոշորացված համայնքում, որևէ կապ և առնչություն չունի իրավական և ժողովրդավարական պետության հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է News.am-ը։
Նրա գնահատմամբ, սա խուժանապետության հաստատման փորձ է մեր երկրում, սա մանդատագողություն է, այս պահին Վարդենիսում, ըստ էության, առևանգում են ավագանու անդամներին։Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել Վարդենիս համայնքում ընտրություններին եւ դրանից հետո. «Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Վարդենիս խոշորացված համայնքում երեք քաղաքական ուժ է մասնակցել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները։ Ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր երկու դաշինքները միասին 27 հոգանոց ավագանու կազմում ունեցել են 15 մանդատ, ՔՊ-ն՝ 12 մանդատ։
«ՔՊ-ն ընտրություններից հետո զբաղվեց մանդատագողությամբ, մեկ մանդատ վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիսից» վերցրեցին ու տվեցին ՔՊ-ին։ Արդյունքում ավագանու կազմում 14 մանդատ ունեցան երկու դաշինքները, 13 մանդատ՝ ՔՊ։ Տեսնելով, որ այսպես էլ հնարավոր չի լինում ունենալ քաղաքապետ, «Միասնական Վարդենիս» դաշինքի առաջին համարին՝ Արամ Հարությունյանին, ըստ էության, առևանգեցին։ Ձերբակալեցին՝ հույս ունենալով, որ այդ ճանապարհով մանդատների քանակությունը կլինի 13/13, և կփորձեն ՔՊ-ի թեկնածուին ընտրել իբրև քաղաքապետ։
Արամ Հարությունյանը հասկանալով, որ իր ձերբակալման միակ պառճառն այն է, որ մեկուսացնեն, չկարողանա մասնակցել նիստին, հրաժարվեց մանդատից, այն անցավ դաշինքի ցուցակով հաջորդ թեկնածուին։ Մանդատների բաշխումը եղավ՝ 14 մանդատ երկու դաշինքին, 13 մանդատ՝ ՔՊ-ին։
Չնայած բազմաթիվ ճշումներին, ապօրինություններին, այսօր ավագանու անդրանիկ նիստն է, տեղի է ունենում մարդկանց առևանգում, մանդատագողություն»,- ասաց Սաղաթելյանը։
Ըստ նրա, պատահական չէ, որ հատուկ կերպով ճնշումներ իրականացվում են սահմանամերձ համայնքների ղեկավարների նկատմամբ։
«Այս ամեն ինչը արվում է, որպեսզի առաջիկա զիջումների ժամանակ սահմանամերձ տարածքներում ունենան բացարձակ իրենց ենթակայության տակ գտնվող անսրբություն, անհայրենիք, իրենց ստրուկ անդամներ, ովքեր անվերապահ կկատարեն իշխանության հրահանգները»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ սրանք իշխանությունը չեն հանձնելու, ամեն ինչ արվում է երկրում մեկ մարդու դիկտատուրա հաստատելու համար, որի դեմը պետք է առնել, անհրաժեշտ է դիմադրություն։
Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4886 դիտում
22:37 13-06-2020
Սպարտակ Ղարաբաղցյան. Ամեն ինչ հաշվարկած է. ամեն ինչ արվում է ուշադրությունը ԱՐՑԱԽԻՑ շեղելու
Այս բաժնից
958 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
982 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»