21558 դիտում
20:11 06-01-2022
Ավտովթար Երևանում. Ժողինստիտուտի խաչմերուկում բախվել են Nissan Altima-ն ու Hyundai Elantra-ն. օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:00-ի սահմաններում, Նալբանդյան փողոցում՝ ժողովրդին հայտնի ժողինստիտուտի խաչմերուկում բախվել են Վիկտորյա Եղիազարյանի վարած Nissan Altima և Արթուր Մկրտչյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում:
Մինչ բժիշկների ժամանումը վարորդներին օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի, պարեկներ Տիգրան Հարությունյանի, Գուրգեն Դանիելյանի և Ստեփան Գրիգորյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+