211652_close_icon
views-count4989 դիտում article-date 17:50 07-01-2022

Փարաքարում համատեղ կառավարում կիրականացվի. Գոռ Սարիբեկյան. Aravot.am

Փարաքար համայնքում համատեղ կառավարում կիրականացվի: Այս մասին քիչ առաջ հայտարարեց «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանը, հայտնում է Aravot.am-ը:

Թե ինչպիսի՞ն կլինի այդ սխեման, խմբակցությունները կտեղեկացնեն մեկ ժամից: Նրանք հանդես կգան հայտարարությամբ: Հիշեցնենք, այսօր առավոտից Փարաքար խոշորացված համայնքի նիստը բացվել էր, սակայն չէր կայանում. օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր, իսկ խմբակցությունները համաձայնության չէին գալիս:

Նիստը մեկնարկել էր բախումներով, ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ կային տուժածներ:   Քննարկումների արդյունքում, որոշվել է համատեղ կառավարում իրականացնել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ:

«Ապրելու երկիր» կուսակցությունը 10 ձայնով իրենց թեկնածուին` Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էին համայնքի ղեկավար, թեեւ իրենց ստացած ձայները չեն ապահովում օրենքի պահանջը՝ 50 տոկոսից ավելi ձայների առկայության դեպքում է հնարավոր ընտրել համայնքապետ:

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր