3058 դիտում
18:33 07-01-2022
Կրթությունը պետության հիմնաքարն է․ Սեդա Սողոմոնյան
2020 թ․ սեպտեմբերի 28-ից առ այսօր Սեդա Սողոմոնյանը ղեկավարում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը՝ աշխատանքում առաջնորդվելով կրթությունը պետության հիմնաքարն է կարգախոսով։ Նա համակարգում է ընգրկուն ոլորտ՝ մարզի հանրակրթական և ուսումնական, մարզական ու մշակութային հաստատությունների գործունեությունը։
Աշխատանքում Սեդա Սողոմոնյանը հմտորեն համատեղում է բանասերի, մանկավարժի և վարչարարի լավագույն որակները։
Մինչ մարզպետարանում աշխատանքի անցնելը տիկին Սողոմոնյանը մանկավարժական գործունեություն է ծավալել, 2018 թվականից զբաղվում է նաև գիտական աշխատանքով․ ուսումնասիրության կենտրոնում է «Հայաստանի և Ճապոնիայի հանրակրթության կառավարման համակարգերի համեմատական վերլուծությունը» թեման։
Գերազանցությամբ ավարտելով Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը՝ 2001-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Ստանալով բանասերի մասնագիտություն՝ 2005-ին որպես ուսուցչուհի աշխատանքի է անցել Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում։
2013–2016 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի մագիստրատուրայում, ստացել «Կրթության կազմակերպիչ» մագիստրոսի գերազանցության դիպլոմ։
2017–2020 թթ. եղել է Սասունիկի Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը։
2018 թվականից Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի մանկավարժության ամբիոնի ասպիրանտ է:
2016թ․ ստացել է ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ։
2019թ․ ճանաչվել է մարզի լավագույն տնօրեն։
Սեդա Սողոմոնյանը հեղինակ է երկու գիտական հոդվածի՝ «Միջանձնային հարաբերությունները ներդպրոցական կառավարման գործընթացում» և «Դպրոցի կառավարման ռազմավարությունը»։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Թիմային աշխատանքում նա ուղղորդող ու խորհրդատու է, ինչն էլ արդյունավետ է դարձնում նրա հետ աշխատանքը։ Սեդա Սողոմոնյանը ղեկավար է, մանկավարժ, ընտանիքի կին, մայր և պարզապես՝ մարդ, ով ստանձնել է աշխարհը դեպի լավը փոխելու առաքելությունը։
#Դիմագիր շարքը շարունակելի է․․․
Հ․Գ․ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հեղինակային #Դիմագիր շարքի ներքո ներկայացնելու ենք մարզպետարանի աշխատակիցներին, մարզի լավագույն բժիշկներին, ուսուցիչներին ու իրենց գործը նվիրումով կատարող անձանց։

Նմանատիպ նյութեր
1440 դիտում
10:11 02-04-2020
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է․ ՀՀ ԱԳՆ
847 դիտում
22:59 08-11-2023
Պայքարը շարունակվում է հայոց պետության համար․ Մենուա Սողոմոնյան