211652_close_icon
views-count2088 դիտում article-date 17:06 09-01-2022

Ռաֆայել Նադալը նվաճեց 89-րդ տիտղոսը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռաֆայել Նադալը նվաճեց 89-րդ տիտղոսը կարիերայում։

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում անցկացված ATP շարքի մրցաշարի եզրափակիչում 35-ամյա թենիսիստը մրցեց ամերիկացի Մաքսիմ Կրեսիի հետ եւ առավելության հասավ 1 ժամ ու 43 րոպեում՝ 7:6 (8:6), 6:3։

Նադալը 19-րդ մրցաշրջանում անընդմեջ նվաճում է ATP մրցաշարերի առնվազն մեկ տիտղոս՝ սկսած 2004թ․ Սոպոտի մրցաշարից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր