2361 դիտում
20:36 09-01-2022
Վրաստանը տարածաշրջանի հարևան երկրներից ամենամեծ տնտեսական աճն ունի
Վրաստանը 2021 թվականին տնտեսական աճի տեմպերով հարևան երկրներից կլինի առաջատարներից մեկը։ Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության (Geostat) տվյալներով՝ 2021 թվականի հունվար-նոյեմբերին երկրի տնտեսությունն աճել է միջինը 10,7 տոկոսով, հայտնում է Aliq.ge-ն:
Ինչ վերաբերում է Վրաստանի հարևան մյուս երկրներին, ապա մինչ այժմ Թուրքիան հրապարակել է ընդամենը 9 ամսվա տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ 2021 թվականի առաջին եռամսյակում տնտեսությունն աճել է 7,4%-ով։ Թուրքիայի տնտեսական աճը երկրորդ եռամսյակում կազմել է 22%, իսկ երրորդ եռամսյակում՝ 7,4%-ով։ Սա նշանակում է, որ 2021 թվականի առաջին 9 ամիսներին Թուրքիայի միջին տնտեսական աճը կազմել է շուրջ 12,2%։
Նշենք, որ 2020 թվականի նույն ժամանակահատվածում Թուրքիայի տնտեսությունը կրճատվել է մոտ 7,2 տոկոսով, ինչը նշանակում է, որ Թուրքիայի տնտեսությունը չի կարողացել վերականգնվել 11 ամսում։
Հայաստանում 2021 թվականի հունվար-նոյեմբերին տնտեսությունը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,2 տոկոսով։
Ադրբեջանում 2021 թվականին 11 ամսում միջին տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5,3% և գերազանցել 2019 թվականի նախահամաճարակային ցուցանիշը։
Ռուսաստանն ունի առաջին երեք եռամսյակի տվյալներ, որոնց համաձայն՝ 2021 թվականի առաջին 9 ամիսներին Ռուսաստանի տնտեսությունն աճել է միջինը 4,6 տոկոսով։

Նմանատիպ նյութեր
1770 դիտում
10:18 04-05-2022
Հայ բնակչության աճն անհանգստացնում է հարևան երկրի ղեկավարին․ «Հայաստանի Հանրապետություն»
1210 դիտում
15:52 27-07-2022
ՀՀ տնտեսական ակտիվության 11,8% աճն ունի էական ռիսկեր. բախվելու ենք էական դժվարությունների. Վարդան Արամյան
691 դիտում
10:55 22-11-2022
Տնտեսական աճն արագացել է, ՀՆԱ-ն աճել է 14.8%-ով․ Բաբկեն Թունյան
Այս բաժնից
1234 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
784 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
901 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա