211652_close_icon
views-count6498 դիտում article-date 21:48 10-01-2022

Գողություն են կատարել Սերո Խանզադյանի որդու տնից. Aravot.am

Արշակ Խանզադյանից ընդունվել է հաղորդում

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել թոշակառու Արշակ Խանզադյանը եւ հայտնել, որ հունվարի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, իր բնակարանում հյուրընկալված Վարազդատ Մելոյանը՝  օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, իր ննջասենյակից գողացել է 70.000 դրամ:Արշակ Խանզադյանից ընդունվել է հաղորդում:

Ըստ Aravot.am-ի՝ ոստիկանության աղբյուրի, Վարազդատ Մելոյանը բերման է ենթարկվել, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր