211652_close_icon
views-count6499 դիտում article-date 09:52 14-01-2022

Շողեր Մաթեւոսյան. «Ես ավելի անողնաշար, ավելի անարժանապատիվ ու ավելի անխելք իշխանություն երբեւէ չեմ տեսել». ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

Կառավարության առջեւ ընդդեմ «խաղաղ ժամանակներում» շարունակվող մարդկային կորուստների խաղաղ ցույցին միացած Շողեր Մաթեւոսյանը  Aravot.am-ին ասաց. «Արդեն ոսկորին է հասել: Ես ակտիվ ակցիա անող չեմ: Եվ պատկերացրեք՝ ինչ վիճակ է, որ ես ուզում եմ նաեւ այսպես  պայքարել: Այսինքն,  պետք է դուրս գալ փողոց:

Պետք է  մեր  երեխաները իմանան, որ իրենց համար ձայն բարձրացնող կա: Ինչքա՞ն է սա տեւելու, դեռ որքա՞ն զոհեր ենք ունենալու: Ես չգիտեմ: Մինչեւ ե՞րբ: Այս ցույցը նրա համար է, ու պահանջները հստակ գրված են պաստառներին, որ իշխանությունը պետք է վերջ դնի ամենօրյա զոհերին, պետք է զբաղվի բանակաշինությունով: Հայտարարել են խաղաղության դարաշրջա՞ն: Ֆեյսբուքում աչքովս ընկավ «խաղաղության մուրացկան» տերմինը: Շատ նման է դրան, որովհետեւ  մեր իշխանությունները խաղաղությունը չեն պահանջում:

Պարտված իշխանությունը խնդրում, մուրում է խաղաղություն: Իսկ այդպես մենք խաղաղություն չենք ստանա երբեք: Ինձ թվում է, իշխանությունները այս ամենին լավ էլ տեղյակ են, դրա համար են անվտանգության համակարգը իրենց շուրջը կուտակել, այլ ոչ թե սահմաններում եւ զբաղված են սեփական եսը պահպանելով»:

Մանրամասներն՝ այստեղ
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր