2152 դիտում
21:58 17-01-2022
Ստոլտենբերգը նշել Է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառը
ՆԱՏՕ-ն ակտիվությունը զարգացրել Է մինչեւ այն մակարդակ, որը գերազանցում Է դաշինքի հզորությունը սառը պատերազմի ավարտվելու պահին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատմել Է The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում:
«Եթե նրա (Վլադիմիր Պուտինի) նպատակը եղել Է իր սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ներկայության նվազմանը հասնելը, ապա նա հասել Է հենց հակառակին»,-հայտարարել Է նա: Դրա հետ մեկտեղ Ստոլտենբերգն ընդունել Է, որ ՆԱՏՕ-ի ուժերի ռեկորդային ընդլայնումն սկսվել Է հենց 2014 թվականին Ղրիմի միացմամբ՝ Ռուսաստանին զսպելու նպատակով: «Այժմ Եվրոպայում ավելի շատ ամերիկյան զինվոր կա, քան յոթ տարի առաջ: Իրականում, մենք միասին այժմ Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում ավելի շատ բան ենք անում, քան շատ տասնամյակների ընթացքում»,-հայտարարել Է գլխավոր քարտուղարը:
Անցած շաբաթ Բրյուսելում անցկացվել Է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Հանդիպմանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն «անկեղծորեն եւ ուղղակիորեն, առանց անկյունները շրջանցելու նշել Է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում իրադրության հետագա վատթարացումը կարող Է ամենաանկանխատեսելի եւ ծանր հետեւանքների հանգեցնել եվրոպական անվտանգության համար: Կրեմլը պնդում Է՝ դադարեցնել դաշինքի ռազմական համագործակցությունը հետխորհրդային երկրների հետ, հրաժարվել դրանց տարածներում ռազմակայաններ ստեղծելուց, սահմանափակել ռուսական սահմանի մերձակայքում հարվածային միջոցների տեղակայումը, պահանջում Է Եվրոպայից դուրս բերել ամերիկյան միջուկային զենքը եւ դեպի արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնման երաշխիքներ: Ստոլտենբերգը Ռուսաստանի պահանջին ի պատասխան հայտարարել Է Մոսկվայում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչությունը, ինչպես նաեւ Բրյուսելի կենտրոնակայանում ռուսաստանյան դիվանագիտական ներկայությունը վերականգնելու ցանկության մասին: Այդուհանդերձ, նա դեմ Է արտահայտվել դաշինքին Ուկրաինայի չմիանալու գաղափարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր
1385 դիտում
10:16 06-08-2019
Ստոլտենբերգը նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքները
1296 դիտում
10:49 26-09-2019
Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հարցեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1225 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
778 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
895 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա