211652_close_icon
views-count1771 դիտում article-date 20:53 17-01-2022

Արցախի ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

Արցախի Հանրապետության տարածքում անցած շաբաթ գրանցվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, որից 23-ը նյութական վնասով, 9-ը՝ մարմնական:
Հունվարի 1-ից 16-ն ընկած ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 49 վարորդ, 32-ը եղել է անսթափ վիճակում, 762 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին և երթևեկության բոլոր մասնակիցներին.

Պայքարի լավագույն միջոցը մշտական ինքնահսկումն է, ավելորդ ինքնավստահություն չդրսևորելը, գիտակցելը, որ ոչ սթափ վարորդը պոտենցիալ հանցագործ է: «Եղեք զգո՛, ալկոհոլ օգտագործելուց հետո մի՛ նստեք ղեկին, խստագույնս պահպանեք երթևեկության անվտանգության այս կարևորագույն պահանջները. դա բխում է բոլորիս շահերից»:

Հունվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 55 հաղորդում: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 52-ն արդեն բացահայտվել է:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 4-ական դեպքեր, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր:

Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 4 դեպք:

Հերթապահ մասերում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ նշված ժամանակահատվածում կամովին զինամթերք է հանձնել 1 քաղաքացի:

Ջրատաքացուցիչ կաթսայից կամ ջեռուցման համակարգից արտանետված շմոլ գազի հետևանքով՝ յոթ օրվա ընթցքում գրանցվել է թունավորման 1 դեպք:

ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն ու ծառայությունները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:

Հետադարձ կապ-102, 047 94- 07- 02, 047 94 -02 -07

Նմանատիպ նյութեր