1821 դիտում
19:04 17-01-2022
Վարչապետի մոտ քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները: Նա անդրադարձել է գինու համաշխարհային և հայաստանյան շուկաների վիճակագրությանը, միտումներին, 10 տարվա կտրվածքով զարգացման ուղղություններին, ակնկալվող ներդրումների ծավալին, նպատակային ցուցանիշներին, մարտահրավերներին և այլ հարցերի:
Քննարկում է ծավալվել հայկական գինու արտադրության, արտահանման և վաճառքի ծավալների խթանման հնարավորությունների և մեխանիզմների շուրջ: Գինեգործության զարգացման համատեքստում կարևորվել է գյուղատնտեսական մյուս բարեփոխումների և ծրագրերի հաջող իրականացումը՝ հողային ռեֆորմ, ինտենսիվ այգեգործություն և այլն: Մանրամասներ են ներկայացվել նաև հայկական գինիների աշխարհագրական մակնշման ընթացքի մասին:
Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարությունների, ծրագրերի փոխգործելիությունը և ինտեգրումը Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում: Վարչապետը հանձնարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հարթակում ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել համատեղ անելիքները՝ հաշվի առնելով խորհրդակցության արդյունքները:

Նմանատիպ նյութեր
16777 դիտում
14:00 02-08-2017
Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել են մարզում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները
877 դիտում
12:49 28-04-2024
Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
466 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին