1845 դիտում
20:44 18-01-2022
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգ՝ նվիրված հայ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշատակին
Հունվարի 19-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգ՝ նվիրված հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշատակին:
Համերգին ելույթ կունենա հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։
Որպես մենակատար հանդես կգա քանոնահար Մարիաննա Գևորգյանը։ Համերգային ծրագրում Ռուբեն Ալթունյանի և Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործություններն են։ Նշենք, որ քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը վերջերս դարձել է Global Cultural Initiative World Folk Vision համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է ազգային նվագարան քանոնը։
Տաղանդավոր հայուհին 115 երկրի 3950 մասնակցների մեջ արժանացել է գլխավոր «Գրան-պրի» մրցանակին։ Հավելենք, որ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը ծնվել է 1939 թ․: 1965թ. արժանացել է Անդրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակին, իսկ 1969թ.՝ ԽՍՀՄ համամիութենական երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթի 2-րդ մրցանակին: 1987-90 թթ. եղել է Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1983-96 թթ.` Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, համերգներով հանդես եկել տարբեր երկրներում:
Հեղինակել է բազում ստեղծագործություններ: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2001թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2009թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է 2021 թ․։

Նմանատիպ նյութեր
1781 դիտում
18:45 19-12-2014
Երգեհոնային երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված