211652_close_icon
views-count1623 դիտում article-date 15:50 18-01-2022

Թե ինչպես կընթանա հետագա գործընթացը, կախված է Թուրքիայի կառուցողականության, պատրաստակամության մակարդակից․մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ, դա առաջին հերթին սահմանի բացումն է․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Այս պահի դրությամբ կա հետևյալը՝ տեղի է ունեցել երկու ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի արդյունքներով երկու կողմերի արտգործնախարարությունները տարածել են մամուլի հաղորդագրություններ, որոնցում ֆիքսված է, որ կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել առանց նախապայմանների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հատուկ ներկայացուցիչների՝ Մոսկվայում կայացած հանդիպմանն ու հարցին՝ Թուրքիայի կողմից որևէ նախապայման առաջ չի՞ քաշվել։

«Առաջին հանդիպումը, ընդհանուր առմամբ, անցել է կառուցողական մթնոլորտում, բայց թե ինչպես կընթանա գործընթացը ընդհանրապես, կախված է կողմերի պատրաստակամությունից և կառուցողականության շարունակականությունից։ ՀՀ-ն մշտապես հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել ՀՀ-Թուրքիա հարաբերությունները, հասնել սահմանի բացման, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ՀՀ-ն իր այդ մոտեցման անկեղծ է, և հույս ունենք, որ թուրքական կողմը նույնպես նմանատիպ կառուցողականություն կցուցաբերի»,-ասաց Ռուբինյանը։

Հարցին՝ չի՞ բացառում, որ Թուրքիան բանակցությունների ընթացքում ներկայացնի նախապայմանները, Ռուբինյանը նշեց, թե կարող է ֆիքսել այն, ինչ կա այս պահին։ «Թե ինչպես կընթանա հետագա գործընթացը, կախված է Թուրքիայի կառուցողականության, անկեղծության և պատրաստակամության մակարդակից։ Հայկական կողմի ցանկությունն է, որ հնարավորինս արագ ներգրավվենք բովանդակային բանակցությունների մեջ, մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ, դա առաջին հերթին սահմանի բացումն է»,-ասաց ԱԺ փոխնախագահը։

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր