1655 դիտում
22:50 18-01-2022
Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050-ի ռազմավարության լավարկման հարցը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության իրականացմանն ու հնարավոր վերափոխմանն առնչվող հարցեր:
Վարչապետը խորհրդակցության սկզբում նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու և վերանայելու Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը և, ի վերջո, հասկանալու այդ ռազմավարության հարաբերություններն ընթացիկ իրավիճակի հետ, գնահատելու կապերը կառավարության գործունեության և միջոցառումների ծրագրերի հետ: Նաև, ըստ այդմ, պետք է տեսնենք, թե ինչ կարգաբերումների անհրաժեշտություն կա, ընդհանրապես կա, թե՝ չկա, և ինչպես ենք շարունակում ռազմավարության իրականացումը՝ իհարկե նախ և առաջ գնահատելով դրա ակտուալությունը: Այս ընթացքում իմ դիտարկումները և աշխատանքը ռազմավարության հետ ցույց է տալիս, որ այն իր ակտուալությունն ընդհանրապես ոչ միայն չի կորցրել, այլև հակառակը, նույնքան ակտուալ է, որքան նրա ընդունման և հրապարակման պահին: Մենք այս առումով հիմա պետք է կողմնորոշվենք մեր հետագա անելիքների շուրջ»:
Հաջորդիվ քննարկվել են ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերին, նպատակներին, մոտեցումների լավարկմանը, վերափոխմանը, ներդաշնակեցմանը, փաստաթղթով նախատեսվող միջոցառումների ակտուալության գնահատմանը, նոր բովանդակության մշակմանը վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ վերոնշյալ ռազմավարությունն անհրաժեշտ է դիտարկել որպես ուղենիշ. վերափոխման արդյունքում այն կառավարության համար պետք է դառնա կիրառական գործիք: Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքները ռազմավարության լավարկման շուրջ:

Նմանատիպ նյութեր
1363 դիտում
12:17 21-09-2020
Վարչապետը ներկայացնում է մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը. ՈՒՂԻՂ
883 դիտում
16:09 06-05-2023
Վարչապետի մոտ քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը
886 դիտում
17:34 29-09-2023
Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը