1444 դիտում
23:03 18-01-2022
Հանրային խորհրդի ստեղծում և Սահմանադրության հնարավոր փոփոխություններ. Արցախի նախագահը հանդիպել է ՀԿ ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտում են, որ հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել է անվտանգային, սոցիալ-տնտեսական, ներքին և արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրության կենտրոնում էր առաջիկա ժամանակահատվածում ԱՀ հանրային խորհրդի ստեղծման հարցը։ Ապաքաղաքական այս մարմինը ձևավորվելու է հանրության շրջանում հարգանք և վստահություն վայելող, համապատասխան մարդկային որակներ ու գիտելիքներ ունեցող հասարակական հատվածի ներկայացուցիչներից, և միտված է լինելու պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը։
Խոսելով հանրային նշանակության հարցերի մասին՝ երկրի ղեկավարը նշել է նաև, որ պատերազմի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակում ԱՀ պետական կառավարման մարմինները շարունակում են Սահմանադրության ու օրենսդրության հիման վրա իրականացնել իրենց լիազորությունները, սակայն պետական ինստիտուտների՝ ավելի արդյունավետ և նոր խնդիրներին ու մարտահրավերներին համահունչ դիմակայելու համար քաղաքական շրջանակների կողմից կա առաջարկություն Մայր օրենքում որոշ փոփոխություններ անելու վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ առաջիկայում կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, որը հանրային քննարկումների առարկա կդարձնի սահմանադրական հնարավոր փոփոխությունների անհրաժեշտության հարցը:
Նախագահը շեշտել է, որ հնարավոր սահմանադրական բարեփոխումները մշակվելու են բացառապես Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման և պետականության ամրապնդման անզիջում կուրսի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր
523 դիտում
15:40 24-08-2023
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ԱՀ Հանրային խորհրդի մի խումբ անդամների հետ
2022 դիտում
17:32 29-08-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)
556 դիտում
22:10 20-01-2023
«Այսօր մենք ստեղծում ենք պատմություն». Երևանի քաղաքապետը հանդիպել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահի հետ
Այս բաժնից
1222 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
775 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
892 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա