2479 դիտում
09:49 22-01-2022
Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործի շրջանակում խուզարկվել է ԱՄՆ կոնգրեսականի տունն ու գրասենյակը. «Ամերիկայի ձայն»
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հունվարի 19-ին Հետախուզությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) խուզարկություններ է անցկացրել Թեքսաս նահանգից առաջադրված, դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուայարի տանը և նրա Թեքսասի նախընտրական գրասենյակում: Խուզարկությունները անց են կացվել լայնածավալ մի գործի շրջանակում, որն ըստ ամերիկյան լրատվամիջոցների, կապված է Ադրբեջանի և ամերիկացի մի քանի գործարարների հետ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ըստ ABC NEWS-ի, դեռևս պարզ չէ, թե արդյոք Քուայարը հանդիսանում է հետաքննության թիրախը, թե ոչ: Խուզարկությունը անցկացվել է դատարանի համաձայնությամբ: Դեմոկրատ կոնգրեսականի գրասենյակը, ի պատասխան The Hill-ի հարցման, հաստատել է հետաքնության փաստը, սակայն որևէ տեղեկություն չի տրամադրել խուզարկությունների մասին՝ փոխարենը հանդես է եկել հայտարարությամբ, ուր, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, ասել է, որ կոնգրեսականը պատրաստ է լիովին համագործակցել իրավապահների հետ՝ երաշխավորելու համար, որ ապահովվի արդարության ու օրենքի գերակայությունը:
Ըստ ABC NEWS-ի՝ ՀԴԲ-ի և արդարադատության նախարարության խոսնակները հրաժարվել են մեկնաբանել այս զարգացումները: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Քուայարը 2005 թվականից ներկայացնում է Թեքսասի 28-րդ ընտրաշրջանը, որը գտնվում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին և վերջին տարիներին հանդիսացել էր նաև ԱՄՆ Կոնգրեսում ադրբեջանական հարցերով հանձնախմբի համանախագահ: Նա բազմիցս հանդիպել է Ադրբեջանի պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին դեսպան Սուլեյմանովի հետ, նշում է ABC-ին:
Մարտի սկզբին կոնգեսականի այս տեղի համար պետք է կայանան նախնական ընտրություններ, ուր Քուայարի մրցակիցն է իմիգրացիոն հարցերով փաստաբան Ջեսիկա Ցիստերոսը:

Նմանատիպ նյութեր
1652 դիտում
10:25 16-01-2019
ԱՄՆ կոնգրեսականի ազգայնական հայտարարությունը․ «Ամերիկայի ձայն»
1998 դիտում
10:01 15-10-2021
Սպիտակ տունն արձագանքել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպման մասին հարցին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1108 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»