25105 դիտում
16:31 25-01-2022
Viber-ը ներկայացրել է նոր և արդեն հայտնի հնարավորությունները, որոնց շնորհիվ առցանց հաղորդակցությունը դառնում է ավելի ապահով, հարմարավետ և անվտանգ
Հունվարի 28-ը Տվյալների պաշտպանության համաշխարհային օրն է, որի հիմնական նպատակն է բարձրացնել օգտատերերի իրազեկվածությունն անձնական տվյալների և կոնֆիդենցիալ տեղեկատվության պաշտպանության մասին: Այս առթիվ Viber-ը ներկայացնում է նոր և արդեն հայտնի հնարավորությունները, որոնց շնորհիվ առցանց հաղորդակցությունը դառնում է ավելի ապահով, հարմարավետ և անվտանգ։
Նորամուծությունը թույլ է տալիս խմբակային չաթում շփվելիս հաղորդակցությունն ավելի մասնավոր դարձնել, ավելին, օգտատերը ժամանակ չի կորցնում կոնտակտների ցանկում տվյալ հեռախոսահամարը փնտրելու և այլ լրացուցիչ գործողությունների համար։
Գործառույթը կարող է կիրառվել ցանկացած տեսակի հաղորդագրությունների համար. «գաղտնի» ռեժիմը կարող է միացված լինել տեքստային հաղորդագրության, լուսանկարների, տեսանյութերի, ֆայլերի և նույնիսկ սթիքերների համար:
Գաղտնի ռեժիմը «շրջանցելու» տարբերակ չկա. եթե չաթի մեկ այլ մասնակից սքրինշոթ անի անհետացող հաղորդագրությունը, Viber-ը այդ մասին կտեղեկացնի ուղարկողին: Իսկ Android 6 և ավելի նոր օպերացիոն համակարգերում Viber-ի անհետացող հաղորդագրություններով խմբային զրույցներում սքրինշոթների, հաղորդագրությունների վերահասցեավորման և պատճենման հնարավորությունը լռելյայն անջատված է:
Android-ում հետաքրքրասեր աչքերից զրույցը թաքցնելու համար երկար սեղմեք այն զրույցի վրա, որը ցանկանում եք թաքցնել և ընտրեք համապատասխան տարբերակը: IOS-ում սահեցրեք զրույցը ձախ և առաջարկվող գործողությունների ցանկից ընտրեք «Թաքցնել» տարբերակը և մուտքագրեք PIN կոդ: Թաքնված զրույցի կարգավորումը վերականգնելու համար բացեք խոսակցությունը և սեղմեք վերին աջ անկյունում գտնվող երեք կետերին, բացեք զրույցի մասին տեղեկատվության էջը և ընտրեք «Տեսանելի դարձնել զրույցը» տարբերակը:
Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:
- «Անձնական նամակ խմբային զրույցում»
Նորամուծությունը թույլ է տալիս խմբակային չաթում շփվելիս հաղորդակցությունն ավելի մասնավոր դարձնել, ավելին, օգտատերը ժամանակ չի կորցնում կոնտակտների ցանկում տվյալ հեռախոսահամարը փնտրելու և այլ լրացուցիչ գործողությունների համար։
- Անհետացող հաղորդագրություններ
Գործառույթը կարող է կիրառվել ցանկացած տեսակի հաղորդագրությունների համար. «գաղտնի» ռեժիմը կարող է միացված լինել տեքստային հաղորդագրության, լուսանկարների, տեսանյութերի, ֆայլերի և նույնիսկ սթիքերների համար:
Գաղտնի ռեժիմը «շրջանցելու» տարբերակ չկա. եթե չաթի մեկ այլ մասնակից սքրինշոթ անի անհետացող հաղորդագրությունը, Viber-ը այդ մասին կտեղեկացնի ուղարկողին: Իսկ Android 6 և ավելի նոր օպերացիոն համակարգերում Viber-ի անհետացող հաղորդագրություններով խմբային զրույցներում սքրինշոթների, հաղորդագրությունների վերահասցեավորման և պատճենման հնարավորությունը լռելյայն անջատված է:
- Գաղտնի զրույցներ
Android-ում հետաքրքրասեր աչքերից զրույցը թաքցնելու համար երկար սեղմեք այն զրույցի վրա, որը ցանկանում եք թաքցնել և ընտրեք համապատասխան տարբերակը: IOS-ում սահեցրեք զրույցը ձախ և առաջարկվող գործողությունների ցանկից ընտրեք «Թաքցնել» տարբերակը և մուտքագրեք PIN կոդ: Թաքնված զրույցի կարգավորումը վերականգնելու համար բացեք խոսակցությունը և սեղմեք վերին աջ անկյունում գտնվող երեք կետերին, բացեք զրույցի մասին տեղեկատվության էջը և ընտրեք «Տեսանելի դարձնել զրույցը» տարբերակը:
- Նամակագրության հարցումներ
- Անձնական տեղեկատվության պաշտպանություն
Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:
Նմանատիպ նյութեր
6274 դիտում
15:27 05-04-2021
ՀՀ-ում արգելափակվել է Viber-ի ավելի քան 1200 կեղծ հաշիվ. Viber- ը նախազգուշացնում է խարդախության դեպքերի մասին
5290 դիտում
12:02 24-02-2020
Հայաստանն Իրանի հետ դադարեցնում է ցամաքային հաղորդակցությունը, օդային հաղորդակցությունը՝ սահմանափակում
Այս բաժնից
2809 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3958 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին