1341 դիտում
13:28 01-02-2022
Արցախի նախագահն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի Գառնաքար, Շահմասուր, Ծմակահող և Հաթերք համայնքներում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանի Գառնաքար, Շահմասուր, Ծմակահող և Հաթերք համայնքներում:
Արցախի նխագահի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը տեղերում հետաքրքրվել է առկա խնդիրներով, լսել բնակիչների զբաղվածությունն ապահովելու հետ կապված առաջարկները, նրանց հետ քննարկել անելիքները:
Անդրադառնալով ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրերին՝ նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ Գառնաքար, Շահմասուր և Ծմակահող համայնքները մայրուղուն կապող ճանապարհները այս տարի կասֆալտապատվեն, խմելու ջրի խնդրի համալիր լուծման համար նշված երեք համայնքներին կհատկացվի համապատասխան պետական աջակցություն, ինչպես նաև տնտեսական գործունեությունն ակտիվացնելու նպատակով համայնքների բնակիչներին կտրվեն մեղվափեթակներ և անասնագլխաքանակ: Այդ համայնքներում կիրականացվեն նաև ենթակառուցվածքային այլ աշխատանքներ։ Նախագահի հորդորն էր օգտագործել ողջ պոտենցիալը և ազատ բնակֆոնդի հաշվին ավելի շատ տեղահանված ընտանիքների ընդունել:
Հաթերքում քննարկված օրակարգն ավելի ընդգրկուն էր: Նախագահը բարձր է գնահատել անցած տարում համայնքի ղեկավարի` գյուղի ազատ բնակֆոնդի հաշվին տեղահանված 40 ընտանիքների ընդունելու և բնակարաններով ապահովելու նախաձեռնությունը, որի արդյունքում Հաթերքում բնակչություն թիվը զգալիորեն աճել է։
Նա հանձնարարել է շարունակել այդ գործընթացը` հաշվի առնելով համայնքում դեռևս առկա ազատ բնակֆոնդը և տեղահանված արցախցիների` հատկապես այստեղ ապրելու ցանկությունը։
Քննարկվել են նաև համայնքի արտաքին լուսավորության, ներհամայնքային ճանապարհների բարեկարգմանը, ոռոգման ցանցի կառուցմանը, հիվանդանոցի համար շենքային նոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև ժամանցի, զբաղվածության խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր
1033 դիտում
17:25 01-07-2023
Ամբողջությամբ վնասվել է Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի կամուրջը․ Արցախի պետնախարար
2727 դիտում
18:38 25-10-2021
Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղը հիվանդանոց չունի. եկեք օգնենք, որ ունենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26753 դիտում
22:05 16-07-2018
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՀԱԹԵՐՔ ԳՅՈՒՂՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԺԵՆԳՅԱԼՈՎ ՀԱՑ»-Ի ՓԱՌԱՏՈՆ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
649 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
556 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
664 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ