1285 դիտում
14:33 01-02-2022
Արցախում բարձրացնում են աշխատունակ քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը
Փետրվարի 1-ին հրավիրվել է Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աթայանն է:
Կորոնավիրուսի տարածման հետևանքով Արցախի Հանրապետությունում համաճարակային վիճակը հաշվի առնելով՝ օրինագծի հեղինակն անհրաժեշտ է համարում բարելավել օրենսդրական դաշտը: Կարգավորումը նպատակ ունի բարձրացնել աշխատունակ քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը, ինչպես նաև աջակցել հակահամաճարակային միջոցառումներին:
Առաջարկվում է կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստման կողմնակի ազդեցության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկել միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ՝ 100 տոկոսից:
Նախագիծն արժանացել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Հանձնաժողովային փուլից հետո ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացվելու է հերթական նիստի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր
6071 դիտում
10:36 29-08-2017
Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը նվազել է 207 հազարով. «Ժողովուրդ»
3287 դիտում
15:09 02-03-2017
Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանությունը բարձրացնելու նպատակով որոշում է ընդունվել
Այս բաժնից
745 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
871 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1066 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ