211652_close_icon
views-count1176 դիտում article-date 19:43 03-02-2022

Կարևոր է կրթական հաստատությունն ավարտել իրական գիտելիքով, մարդկային ու պետական բարձր արժեքների գիտակցումով. Արման Թաթոյանն այցելել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի հրավերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է կրթական հաստատություն: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Քոլեջի սաների հետ զրույցում Պաշտպանն ընդգծել է, որ արվեստի և մշակույթի ներկայացուցիչներն աշխարհն ընկալում են յուրովի գեղեցիկ ու հետաքրքիր, և կարևոր է, որ սաները կրթական հաստատությունն ավարտեն իրական գիտելիքով, մարդկային ու պետական բարձր արժեքների գիտակցումով:

Հարց ու պատասխանի ժամանակ Արման Թաթոյանը նրանց ներկայացրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի դերն ու գործունեությունը, իրավասության ոլորտները, խոսել ինստիտուտի իրականացրած աշխատանքների և երկրում առաջնային մարտահրավերների ու դրանց լուծման ուղղությունների մասին:

Քոլեջի սաները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերը հղել Պաշտպանին. հեղինակային իրավունքների խախտում, Ադրբեջանում պահվող մեր հայ գերիների իրավունքներ և այլն:

Արման Թաթոյանը Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել քոլեջում:

Նմանատիպ նյութեր