2730 դիտում
12:32 21-03-2014
Երևանի քաղաքապետարանի և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի պատրաստած նվերը` Ստեփանակերտին
Երևանի քաղաքապետարանը և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը համատեղ նվեր են պատրաստում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի համար։ Մայիսյան տոներից հետո Ստեփանակերտ են տեղափոխվելու 4 քանդակները, որոնք այս օրերին քանդակում են քոլեջի ավագ կուրսերի ուսանողները։ Քանդակները տեղադրվելու են Ստեփանակերտի պուրակներում։
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկեցինք Երևանի քաղաքապետարանի կողմից քանդակներ նվիրել Ստեփանակերտին։ Քաղաքապետը հաճույքով ստանձնեց այդ պատասխանատվությունը, ապահովեց քարերով։ Քանի որ Ստեփանակերտը սպիտակ քաղաք է, որպես գունային լուծում ընտրեցինք կարմիր տուֆը։ Ներկայացված 10 էսքիզներից ընտրել ենք 4 լավագույնները՝ քաղաքային միջավայրին, մասնավորապես՝ Ստեփանակերտին բովանդակային առումով լրացնող թեմատիկայով»,- ներկայացրել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը։ Քանդակները կնոջ ֆիգուրներ են՝ ազգային նախշազարդ լուծումներով:
Ուսանող քանդակագործների խոսքով՝ գործն սկսել են մեծ սիրով, քանի որ մեծ պատիվ է, որ իրենց ստեղծագործությունները տեղադրվելու են Արցախի մայրաքաղաքում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»