211652_close_icon
views-count19946 դիտում article-date 11:57 22-11-2023

Արտակարգ դեպք՝ «Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ»-ում . ահազանգ է ստացվել, որ աշակերտների ու աշխատակիցների մի մասի ինքնազգացողությունը վատացել է. ժամանել են քիմիկներ.

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ներսում տարօրինակ հոտ է զգացվել, ինչի պատճառով աշակերտների և աշխատակիցների մոտ նկատվում է ինքնազգացողության վատթարացում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի խումբը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Վլադմիր Վաթյանն ու Արա Զաքարյանը: 

Տեղում ՓԾ քիմիկները գազաանալիզատորային չափիչ սարքի միջոցով իրականացրել են օդի նմուշառում․ քիմիական վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, որտեղ էլ պարզում են թե ինչն է եղել աշակերտների ու աշխատակիցների ինքնազգացողության վատթարացման պատճառը: 
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր