1436 դիտում
11:04 05-02-2022
Իշխանությունը որոշել է «բարեփոխել» ԶԼՄ-ները․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կառավարությունն անցած շաբաթ որոշում է ընդունել դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանն ուղղված Եվրամիության դրամաշնորհի մի մասը ծախսել ԶԼՄ-ների մասին օրենսդրությունը «բարեփոխելուն»:
Կառավարության ներկայացրած նախագծում խոսվում է «հավաստի եւ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու, մասնավոր կյանքի պաշտպանության եւ լրագրողական էթիկայի կանոնների սահմանման իրավական հիմքերի ձեւավորման» մասին: Էթիկայի մասին նախագծում կա եւս երկու նախադասություն՝ հիմնավորելու համար, որ այդ խնդիրները պետք է օրենսդրորեն կարգավորում ստանան:
Հետաքրքրությունն այդ ոլորտի հանդեպ, հավանաբար, բացատրվում է նրանով, որ կառավարության ներկայիս ղեկավարը էթիկական նորմերի խանդավառ ջատագով է, եւ «շնաբարո դուրսպրծուկների», «պատերի տակ վնգստացողների», «շինելու» եւ «կզցնելու» արտահայտությունները միանգամայն տեղավորվում են այդ նորմերի մեջ:
Բայց դա ԶԼՄ-ների հետ կապված օրենսդրությունը «բարեփոխելու» թերեւս անձնական պատճառն էր: Կան նաեւ քաղաքական շարժառիթներ: Դրանք հասկանալու համար պետք է վերհիշել, թե ինչ օրենքներ է ընդունել այս երեք տարիների ընթացքում ԱԺ «իմքայլական», իսկ այնուհետեւ նաեւ՝ ՔՊ-ական մեծամասնությունը լրատվամիջոցների վերաբերյալ: Ոչ միայն իմ, այլեւ բազմաթիվ փորձագետների կարծիքով, այդ բոլոր օրենքներն ուղղված են խոսքի ազատության սահմանափակմանը: Պարզ է, որ սահմանափակվում է ոչ թե իրենց՝ իշխանավորների խոսքը, այլ նրանց, ում ասածներն ու գրածները իշխանավորներին դուր չեն գալիս: Այնպես որ՝ օրենսդրական «բարեփոխումներն», ամենայն հավանականությամբ, նոր սպառնալիք են լրատվամիջոցների համար:
Ինչպես հիմա ոստիկանները մարդկանց հարցաքննությունների են քարշ տալիս իշխանավորներին իբր «վիրավորելու» համար, այդպես էլ այդ «բարեփոխումներից» հետո նույնն անելու են, ասենք, «էթիկական նորմերը» խախտելու համար: Ինչ մնում է «հավաստի եւ բազմակողմանի» լրատվությանը, ապա այստեղ էլ ոչ մի գաղտնիք չկա. իշխանավորներն այդպիսին են համարում միայն այն լրատվությունը, որը գովերգում է իրենց կառուցած «դրախտը»:
Սակայն անկախ քաղաքական կոնյունկտուրայից եւ իշխանության միանգամայն թափանցիկ մտադրություններից՝ էթիկական խնդիրներն օրենքով կարգավորելն ինձ չափազանց վիճահարույց է թվում: Եթե մարդը վատ է դաստիարակված, եթե նա ինքն իրեն չի հարգում եւ չի չափավորում իր գրավոր ու բանավոր խոսքը, նրան ոչ մի օրենսդրություն չի կարող խանգարել, մանավանդ սոցիալական ցանցերի այս դարաշրջանում: Պարզապես այդպիսի մարդը պետք է շփվի իր նմանների հետ, իսկ դաստիարակված մարդիկ պետք է ունենան իրենց շփումների շրջանակը: Իսկ դա արդեն ինքնակարգավորման խնդիր է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1982 դիտում
11:07 27-07-2019
Երկիրը հնարավոր է բարեփոխել որոշակի «ճանապարհային քարտեզի» հիման վրա․ «Առավոտ»
1545 դիտում
11:49 01-08-2015
ՆԱՏՕ-ի երկրները կօգնեն բարեփոխել Իրաքի բանակը
2212 դիտում
13:35 14-02-2017
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բարեփոխել Անվտանգության խորհուրդը
Այս բաժնից
1342 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1297 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7741 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով