211652_close_icon
views-count2526 դիտում article-date 16:40 05-02-2022

Ամերիկացի զինվորականները ժամանել են Լեհաստան

Միացյալ Նահանգներից առաջին զինծառայողները փետրվարի 5-ին ժամանել են Լեհաստան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լեհաստան հեռագրական գործակալությունը:

Զինվորների ու սպաների տեղափոխող ամերիկյան ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել Յասենկա օդանավակայանում:

Գործակալության տվյալներով՝  նախօրեին՝ փետրվարի 4-ին նույն օդանավակայանում վայրէջք էին կատարել  նախնական խմբին տեղափոխող ամերիկյան ութ ինքնաթիռ: Խմբի նպատակն էր Լեհաստանում ամերիկացի զինվորականների լոգիստիկ ապահովումը:

Ընդհանուր առմամբ Լեհաստան տեղափոխվելու է 1700 զինվոր ու սպա: Ավելի վաղ այստեղ էր տեղափոխվել ամերիկյան ռազմական տեխնիկան:

Նմանատիպ նյութեր