Ֆրանսիայում կոչ են արել Մակրոնին չհանդիպել Պուտինի հետ
shantnews.am-ը գրում է. Ֆրանսիական Le Figaro թերթի ընթերցողները ակտիվորեն քննարկում են Մոսկվայում Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման մասին լուրերը։
Շատ օգտատերեր դատապարտել են ֆրանսիացի առաջնորդին «առաջնահերթությունների» համար։
«Նա հինգ տարի ուներ Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու համար, բայց հիմա արդեն ուշ է»,- նշել է ընթերցողներից մեկը:
Մյուս օգտատերերը համաձայնել են, որ Փարիզը չպետք է միջամտի ուկրաինական ճգնաժամին։
«Մակրոնը պետք է մեծ խաղ խաղա համաշխարհային ասպարեզում սարսափելի ներքաղաքական իրավիճակի պատճառով», -ավելացրել է նրանցից մեկը:
Որոշ ընթերցողներ անվստահություն են հայտնել երկու առաջնորդների առաջիկա հանդիպման վերաբերյալ:
Ավելի վաղ France-Presse գործակալությունը, վկայակոչելով Ելիսեյան պալատը, հայտնել էր, որ Էմանուել Մակրոնը փետրվարի 7-ին կմեկնի Ռուսաստան, իսկ փետրվարի 8-ին՝ Ուկրաինա։ Կրեմլում հաստատել են, որ Վլադիմիր Պուտինը կհանդիպի իր գործընկերոջ հետ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, մինչ Մոսկվա այցելելը, Ֆրանսիայի ղեկավարը նախատեսում է բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։