772 դիտում
15:54 29-02-2024
Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդը խորհրդարանին կոչ է արել իմփիչմենթի ենթարկել Մակրոնին
Ֆրանսիայի խորհրդարանը պետք է դեմ քվեարկի Ռուսաստանի հետ պատերազմին և իմփիչմենթի ենթարկի նախագահ Էմանուել Մակրոնին։ Այս մասին «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն գրել է X սոցիալական ցանցում:
«Ազգային խնդրագիր, որպեսզի խորհրդարանականները վերջապես տեղներից շարժվեն»,- պահանջել է քաղաքական գործիչը և կցել իր կուսակցության կայքում տեղադրված հանրային խնդրագրի հղումը։
Իր հրապարակման մեջ Ֆիլիպոն մատնանշել է Սահմանադրության 35-րդ հոդվածը, որը նախատեսում է քվեարկություն պատերազմի հարցի վերաբերյալ, ինչպես նաև 68-րդ հոդվածը, որը նախատեսում է նախագահի իմփիչմենթը։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ «Ֆրանսիայի ներկայիս նախագահն ատում է իր երկիրը և կարող է այն ներքաշել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ չի բացառում ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր ուղարկումը Ուկրաինա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի պատասխան այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմական միջամտությունների հետևանքները ողբերգական կլինեն:
«Նրանք սկսել են խոսել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորամիավորումներ ուղարկելու հնարավորության մասին, բայց մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր ժամանակին իրենց զորակազմերն ուղարկել են մեր երկրի տարածքներ: Սակայն հիմա հնարավոր միջամտողների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հավելել է, որ Արևմուտքը, ի վերջո, պետք է հասկանա, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի նաև զենք, որը կարող է խոցել իրենց տարածքում գտնվող թիրախները։
Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ ռուսաֆոբիան կուրացնում է Արևմուտքին՝ զրկելով նրան բանականությունից։

Նմանատիպ նյութեր
3097 դիտում
19:50 01-10-2017
Բրիտանական Լեյբորիստական կուսակցության առաջնորդը Մադրիդին կոչ է արել դադարեցնել բռնությունը
1228 դիտում
14:02 27-05-2023
Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդը կոչ է արել նախագահի ընտրություններում քվեարկել Քըլըչդարօղլուի օգտին
Այս բաժնից
736 դիտում
14:28 13-11-2024
Պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները խթանելու գործում. Վրաստանի վարչապետ
1153 դիտում
23:23 12-11-2024
Հեզբոլլահը հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան գրոհելու մասին
5447 դիտում
21:33 12-11-2024
Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ