211652_close_icon
views-count4101 դիտում article-date 10:23 07-02-2022

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար «օդային կամուրջ» են ստեղծել. Wall Street Journal

Wall Street Journal-ը գրում է. «ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն, այսպես կոչված, «օդային կամուրջ» են ստեղծել, որպեսզի Կիևին ռազմամթերք մատակարարեն՝ Ռուսաստանի ներխուժումը խոչընդոտելու համար։ 

Այսպես, հունվարի 22-ից Ուկրաինա է ժամանել ամերիկյան 8 բեռնատար օդանավ՝ 650 տոննա ռազմամթերքով։ Այլ երկրները,  այդ թվում՝ Մեծ Բրիտանիան ու Մերձբալթյան երկրները, նույնպես զենք են մատակարարում, իսկ առաջիկայում դա պատրաստվում են անել Լեհաստանն ու Չեխիան»։ 

Նշենք, որ անցյալ տարվա աշնանը արևմտյան ԶԼՄ-ները և Ուկրաինան հայտարարեցին, որ Ռուսաստանը պատրաստվում է մեծամասշտաբ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի դեմ։ 

Նմանատիպ նյութեր