2734 դիտում
11:25 07-02-2022
Պահպանելով հայ երգարվեստի ավանդույթները. այս տարի Ֆլորա Մարտիոսրանը կդառնար 65 տարեկան
Այսօրվա հեռուստաալիքները ողողված են մեծ մասամբ անհետաքրքիր ու անիմաստ հեռուստահաղորդումներով և անորակ նախագծերով, որոնք հիմնականում ապականում են մեր երիտասարդությանը` մղելով դեպի հեռավոր անդունդ։
Մի քանի խոսք հայկական մշակույթի պատմության մասին: Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակույթը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:
Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլորտներ ,գործիչներ ու օջախներ, որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:
Ներկայիս ակնարկը նվիրվում է մտավորական, երգչուհի Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, "Artists for Peace" բարեգործական կազմակերպության հիմնադիր, "Never Again" մշակութային շարժման նախաձեռնող Ֆլորա Մարտիրոսյանին ու նրա վառ հիշատակին: Սիրված արվեստագետն իր երգարվեստով գերել է ինչպես հայազգի ,այնպես էլ օտարազգի հանդիսատեսին:
Սիրված արվեստագետը ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին Գյումրիում։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին՝ երկու տղա, երկու աղջիկ։ Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։
1973 թվականին նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին։
1987 թվականին ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։
1991 թվականին նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես։
1997 թվականին նրանք վերադառնում են Երևան։
1997-2001 թվականներին նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։
2001 թվականին ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։
2002 թվականին Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։
2007 թվականին հիմնում է "Artists for Peace" բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, "Այլևս երբեք" կարգախոսով։
2011 թվականի սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում։
2011 թվականի նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։
Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։Ցավոք նա շուրջ 10 տարի արդեն մեզ հետ չէ,սակայն իսկական հայրենասերներն ու արվեստասեր հասարակությունը տարբեր առիթներով մշտապես հիշում է նրա գեղեցիկ կատարումները՝դրանք փոխանցելով երիտասարդներին ու բոլոր նրանց,ովքեր ի զորու են պահպանել հայկական մշակույթն ինչպես Հայաստանում,այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Գարիկ Ավետիսյան

Նմանատիպ նյութեր
2009 դիտում
21:36 14-07-2021
Պահպանելով հայ երաժշտության ավանդույթները.Հայաստանի ազգային գրադարանում ձևավորվելու է երգչախումբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5201 դիտում
20:39 18-04-2021
Պահպանելով հայկական մշակութային ժառանգությունն ու ավանդույթները. Տեղի ունեցավ «Հայաստանի 7 հրաշալիքները» ծրագիրը
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»