3888 դիտում
09:01 10-02-2022
Նիկոլ Փաշինյանի մոտ իրավիճակ է փոխվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քանի օր է՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, քաղաքական վերլուծաբաններն ու պարզապես քաղաքացիները քննարկում ու զայրանում են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարության վրա։ Նա, հիշեցնենք, խոսելով Հայաստանի՝ «Միութենական երկրի» մաս դառնալու անխուսափելիությունից՝ շեշտել էրգ «Հայաստանը փախչելու տեղ չունի։ Ինչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նիկոլ Վովայեւիչը դրա մասին լավ գիտի»։
Նիկոլ Վովաեւիչը, սակայն որեւէ կերպ չի արձագանքում Բելառուսի գործընկերոջը՝ այն թողնելով արտաքին գործերի նախարարության կամ խորհրդարանական «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության ուսերին։
ՔՊ-ական պատգամավորները, որ Լուկաշենկոյի հայտարարությունը լսելուն պես շտապել էին գրոհել երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն ու «համարժեք պատասխան» տալ նրան, երեկ փոխել էին վերաբերմունքն ու ավելի սիրալիր դարձել։ «Նման միջադեպեր լինում են, մենք էլ, ԱԳՆ-ն էլ արձագանքել ենք, այնպես որ թեման համարենք փակված»,- մեզ հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորներից մեկը։
Փաշինյանի մոտ, երեւում է, «իրավիճակ է փոխվել»։ Եթե նա այժմ խուսափում է Բելառուսի իր գործընկերոջը համարժեք պատասխան տալ, ապա 2018-ին զարմացել ու զայրացել էր հանգամանքից, որ Բելառուսի նախագահը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել էր դռնփակ ֆորմատում տեղի ունեցածը։ Միջադեպի մասին, հիշեցնենք, Փաշինյանն ասել էր, թե զարմացած է, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ:
«Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից եւ ոչ միայն Բելառուսի նախագահից»,- ընդգծել էր նա։ Ավելի ուշ Փաշինյանը, անդրադառնալով իր իսկ հարցապնդմանը, ասել էր, թե «ինչ որ ասել եմ, պիտի անեմ, ամեն ինչ արված է»՝ փաստացի այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ պարզաբանում է ստացել Բելառուսի նախագահից։ Լուկաշենկոյի՝ օրերս Հայաստանի մասին արած աղմկահարույց հայտարարության մասով մեր երկրի ղեկավարը, փաստորեն, ո՛չ ասելիք, ո՛չ էլ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն ունի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1013 դիտում
09:35 19-11-2022
Իրավիճակ է փոխվել․ քննիչներն են գնում վարչապետի մոտ՝ հարցաքննելու․ «Ժողովուրդ»
1895 դիտում
10:41 08-05-2019
Փոխվել է - չի փոխվել․ «Առավոտ»
2294 դիտում
11:02 22-10-2019
Հայաստանում 2 բան փոխվել է դեպի լավը. մնացած հարցերում առանձնապես ոչինչ չի փոխվել․ «Առավոտ»
Այս բաժնից
937 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1810 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»