27964 դիտում
10:18 10-02-2022
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ հրդեհ է բռնկվել Volkswagen Tuareg-ի շարժիչի հատվածում. ժամանել են հրշեջներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արծվի թևեր»-ի մոտ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Աբովյանի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում, և մինչ կժամանեին հրշեջները, ավտոմեքենայի վարորդը իր ուժերով կարողացել է մարել շարժիչի հատվածում առաջացած կրակը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Վարորդը տեղում հրաժարվել է ճանապարհային ոստիկանների ծառայությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+