211652_close_icon
views-count2308 դիտում article-date 10:31 10-02-2022

Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

 ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած լուրը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,-նշված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
ադրբեջան

Նմանատիպ նյութեր