211652_close_icon
views-count5727 դիտում article-date 18:09 28-01-2022

Ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Իրականում, հունվարի 27-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր