3131 դիտում
09:13 15-02-2022
Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը բանակցությունների փուլում է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստեփանակերտի օդանավակայանի կարգավիճակն այս պահին նույնն է, չի փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, որ օրերս «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ինչն էլ փորձագիտական շրջանակներին մտահոգվելու տեղիք էր տվել, թե գուցե ինչ-որ բան է փոխվում օդակայանի կարգավիճակի հետ կապված:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Արցախի գլխավոր օդանավակայանն առաջիկայում կարող է վերագործակվել ռուսական կողմի հետ համագործակցությամբ ու անմիջական միջամտությամբ։ Մեզ հետ զրույցում նախարար Բաբայանը նշեց, որ վերոնշյալ ազատման մեջ քաղաքական որեւէ տարր չկա: Ինչ վերաբերում է օդակայանի վերաբացմանը կամ ռուսական կողմի հետ համագործակցելուն, ապա արգործնախարարը նշեց. «Իհարկե բոլորս էլ ուզում ենք, շահագրգռված ենք, որ վերագործարկվի, բայց դրա համար ժամանակ է երեւի պետք: Ինչ վերաբերում է ռուսների հետ համագործակցելուն, ապա տեսնենք էլի, կփորձենք ամեն բան անել, որ այն վերագործարկվի»:
Տեղեկության մասով ԱՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածնքերի նախարարությունից, ինչի ենթակայության տակ է գտնվում օդանավակայանը, մեզ փոխանցեցին հետեւյալը. «Օդանավակայանի վերաբացումը բանակցությունների փուլում է, իսկ ռուս խաղաղապահների հետ համագործակցություն միանշանակ կա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
9068 դիտում
10:26 24-11-2023
«Զվարթնոց» մասնաճյուղի վերաբացումը՝ նոր բրենդի ներքո
8204 դիտում
16:23 23-11-2023
Տեղի ունեցավ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ առաջին մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»