8204 դիտում
16:23 23-11-2023
Տեղի ունեցավ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ առաջին մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանյան բանկային համակարգի նոր բրենդի՝ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Կոմիտաս 1 հասցեում գործող «Մերգելյան» մասնաճյուղը վերաբացեց իր դռները հաճախորդների առջև՝ ժամանակակից, հարմարավետ և նորարարական ձևաչափով։
Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, բանկի բազմամյա գործընկերներ և հաճախորդներ, որոնք բարձր գնահատեցին բանկի նոր ձևաչափը՝ մաղթելով Բանկին ֆինանսական կայունություն և հաճախորդների գոհունակության բարձր աստիճան։
Ժամանակակից, թվային և նորարար.Բանկի նպատակն է լինել առաջին ընտրության մանրածախ բանկ՝ առանձնանալով թվային պրոդուկտների գրավիչ պայմաններով:
Նոր բրենդի մասին խոսելիս ԱՄԻՕ ԲԱՆԿի Խորհրդի նախագահԱլֆրեդ Մոէկլինհամոզված է. «ԱՄԻՕՆ կյանքի է կոչելու զարգացման նոր ծրագրեր՝ գրավիչ դարձնելով ֆինանսավորման տարբեր ծրագրեր, արդիականացված թվային և նորարարական ծառայություններ: Համոզված եմ, որ Բանկը հայտնվելու է զարգացման նոր մակարդակում և միջազգային լավագույն փորձի արդիական չափորոշիչների ներդրմամբ նորովի է մրցակցելու համակարգում»:
ԱՄԻՕԻ որդեգրած նոր ռազմավարության համաձայն, ընդլայնվելու և կատարելագործվելու է մանրածախ բիզնեսի զարգացումը՝ շեշտադրում կատարելով հաճախորդի փորձառության փոխակերպման և բարելավման վրա:
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը միասին կտրում են խորհրդանշական ժապավենը:
Նոր բրենդի առաջնահերթություններն ու տեսլականն արտացոլվել են նաև նորաբաց մասնաճյուղի ճարտարապետական ու դիզայներական լուծումներում:
Շուտով, ինչպես Երևանի, այնպես էլ մեր երկրի մյուս համայնքների քաղաքացիները կսպասարկվեն ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված մասնաճյուղերում, որտեղ նորարարություն խորհրդանշող գույների համադրությամբ ստեղծվել է բանկային կարծրատիպերը կոտրող անմիջական և մտերմիկ միջավայր:
«ԱՄԻՕ ԲԱՆԿԸ հայկական բանկային շուկայում հանդես է գալիս բոլորովին նոր ձևաչափով՝ վառ և պայծառ գույներով, լուսավոր սրահներով և հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով»,-ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանըվստահեցնում է՝ բանկի զարգացման նոր թվային ռազմավարությանը համահունչ ճարտարապետական և դիզայներական լուծումներով վերաբացվող նոր մասնաճյուղերում հաճախորդները կստանան ավելի արագ և որակյալ սպասարկում, ինչն օրեցօր հաճելիորեն կբարելավի հաճախորդների փորձառությունը Բանկի հետ հաղորդակցման բոլոր հարթակներում։
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նոր բրենդի ներքո վերաբացվող մասնաճյուղերն այսուհետ հաճախորդներին կդիմավորեն ջերմ, լուսավոր, յուրօրինակ և դրական լիցքերով հագեցած սրահներում, իսկ աշխատակիցները հաճախորդներին կսպասարկեն մտերմիկ, անկաշկանդ և բարեհամբույր միջավայրում՝ միտված հաճախորդների կարիքների առավելագույնս բավարարմանը։
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
9065 դիտում
10:26 24-11-2023
«Զվարթնոց» մասնաճյուղի վերաբացումը՝ նոր բրենդի ներքո
3128 դիտում
09:13 15-02-2022
Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը բանակցությունների փուլում է․ «Ժողովուրդ»
10902 դիտում
19:07 24-10-2019
Տեղի ունեցավ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հասցեափոխված «ՄԱՍԻՍ» մասնաճյուղի հանդիսավոր վերաբացման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
979 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1027 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
733 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան