211652_close_icon
views-count7747 դիտում article-date 12:53 26-03-2020

«Վստրեչի Ապերի» փաստաբանի ներկայացրած հաղորդումը՝ Ոստիկանության գործողությունների դեմ, ուղարկվել է Ոստիկանություն. News.am

Քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի Ապերի»՝ Արամ Վարդանյանի, տան խուզարկության ընթացքում կիրառված անհարկի ուժի, կատարված հափշտակությունների վերաբերյալ փաստաբանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն: Այս մասին [url=https://news.am/arm/news/568441.html?fbclid=IwAR3nwWpTlF4Ens6Cg4FXPyQOl4vRHK8zaMJ--YQuxm6UpI78wqc0OToff6g]NEWS.am[/url]-ին հայտնեց Դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Ստացված գրությունն ուղարկվել է ոստիկանություն՝ ծառայողական քննության նշանակման հարցը քննարկելու, ինչպես նաեւ ստուգմամբ առերեւույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ ձեռք բերվելու դեպքում դրանք ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու հանձնարարությամբ՝ այդպիսիք լինելու դեպքում ՀՀ ՀՔԾ ուղարկելու եւ քրեադատավարական վարույթ հարուցելու նպատակով»,- ասաց Արեւիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։

Նմանատիպ նյութեր