211652_close_icon
views-count50237 դիտում article-date 11:24 16-02-2022

Որտեղի՞ց ՔՊ-ական պատգամավորին, նախկին ՀՀՇ-ական գեներալին այս հարստությունը. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Շշի գործարան, հյուրանոց, տասնյակ առանձնատներ և տներ, ջերմատուն, գազալցակայան, որտեղի՞ց ՔՊ-ական պատգամավորին, նախկին ՀՀՇ-ական գեներալին այս հարստությունը:

ՔՊ-ական ուսապարկերը հաճախ են խոսում բանակից իրականացված թալանից, զինվորներին մատակարարած վատ սննդի և հագուստի մասին: Բայց չգիտես թե ինչու սրանց չի հետաքրքրում թե ով էր այդ «աղվեսը», ով ժամանակին մատակարարում էր բանակի կարիքների համար անհրաժեշտ հագուստի 70%-ը կամ ասենք ում «հորքուրի գանձն» էր Մասիս քաղաքում մսաբուսական արտադրում և առանց մրցույթի մատակարարում բանակին, ով էր այդ բանակը թալանողը, ով մեծ քանակությամբ դիզ վառելիք էր մատակարարում բանակին և նորից առանց մրցույթի, ով էր ՊՆ-ում թիկունքի պետը, ով ՊՆ-ից մի քանի բնակարան ու հողակտոր ստացավ, որի վրա էլ կառուցված է իր շքեղ առանձնատներից մեկը: Այս հարցերը պետք է ուղղել ՊՆ թիկունքի նախկին պետ, այժ կապիտուլյանտի համար, որպես ուսապարկ աշխատող, թուրքերի հետ քիրվայություն անող, հանուն աթոռի կապիտուլյանտի 5-րդ կետը գլխով մտնող մելքոնյան գագոյին մականունը` աղվես գագո:

Սրա հարցազրույցն եմ նայում ու մատաղի ուլի դեմքով խոսում է հայրենասիրությունից, մի քանի անգամ շնչելու մնացած էս զառամյալ ծերուկը Հայկ Մամիջանյանին մեղադրում է «դավաճանության մեջ», դավաճանը հենց դու ես, որ բանակի հաշվին տարիներ շարունակ, պաշտոնավարմանդ զուգահեռ հյուրանոց ես կառուցել ՌԴ Կրասնոդար քաղաքում, հիմնել ես շշերի գործարան և Մոսկվայի մարզում մի քանի հեկտարի հասնող ջերմատուն, դու ես բանակի ու զինվորի հաշվին Մարտունի քաղաքում գնել գազալցակայան: Եթե որևէ մեկը, ով ցանկանում է բացահայտել, թե ով կամ ովքեր են թալանել բանակը, ապա անպայման այս հարցերը տվեք աղվես գագոյին:

Սեփական մեքենան մի քանի անգամ թանկ գնով ՊՆ-ին վաճառողը` ԴԱՎԱՃԱՆ Է և վերջ:»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր