2066 դիտում
09:49 17-02-2022
Ռուսաստանի գործողությունները վտանգ են ներկայացնում եվրատլանտյան անվտանգությանը․ ՆԱՏՕ. «Ամերիկայի ձայնը»
Չնայած Ուկրաինայի սահմանից զորքերի մի մասի դուրսբերման վերաբերյալ Մոսկվայի հայտարարություններին, Ստոլթենբերգն ասել է, որ, ըստ ամենայնի, ռուսական ներկայության ուժեղացումը շարունակվում է։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանը, ըստ երևույթին, ուժեղացնում է իր դիրքերը Ուկրաինայի սահմանների մոտ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ընդ որում, մեկ օր առաջ Մոսկվան հայտարարել էր, որ դուրս է բերում զորքերի մի մասը Ուկրաինայի հետ սահմանից:
Յենս Ստոլթենբերգը չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է, որ լարվածության նվազումը դեռևս տեսանելի չէ: Ընդհակառակը, թվում է, որ Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունն այնտեղ, պնդում է Ստոլթենբերգը։
Երեքշաբթի օրը Ռուսաստանը հայտարարել էր, որ զորավարժություններից հետո դուրս է բերում զորքերի մի մասը Ուկրաինայի հետ սահմանից՝ չհստակեցնելով, թե որքան զորք է դուրս բերվում։
Սակայն արեւմտյան երկրները թերահավատորեն են վերաբերվում այս հայտարարություններին։ Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ հաստատել ռուսական պնդումները։
Չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին, Բրյուսելում կայացավ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի շրջանակում ընդունվեց պաշտոնական հայտարարություն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Դաշինքը հայտարարել է «անհանգստություն Ուկրաինայի և Բելառուսի սահմանին ռուսական ռազմական ուժերի լայնածավալ, անհիմն և չարդարացված կուտակման կապակցությամբ»:
«Մենք խստորեն կոչ ենք անում Ռուսաստանին ընտրել դիվանագիտության ուղին, անհապաղ դադարեցնել կուտակումը և դուրս բերել ուժերը Ուկրաինայից՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների: Մենք հավատարիմ ենք մնում Ռուսաստանի նկատմամբ մեր երկկողմանի մոտեցմանը. ուժեղ պաշտպանողականություն և զսպում բաց երկխոսության հետ համատեղ»,- ասված է նախարարների հայտարության մեջ։
Դաշինքը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի գործողությունները վտանգ են ներկայացնում եվրատլանտյան անվտանգությանը, ինչի պատճառով ՆԱՏՕ-ն «հավելյալ ցամաքային, ծովային և օդային ուժեր է տեղակայում Դաշինքի արևելյան հատվածում»։ «Մենք բարձրացնում ենք մեր ուժերի մարտունակությունը: Մեր միջոցառումները եղել և մնում են կանխարգելիչ, համաչափ և ոչ էսկալացիոն: Մենք պատրաստ ենք էլ ավելի ամրապնդել մեր պաշտպանական և զսպող դիրքերը՝ բոլոր չնախատեսված հանգամանքներին արձագանքելու համար»,- նշել է դաշինքը։
«Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիա Ուկրաինայի դեմ կունենա հսկայական հետևանքներ և մեծ գին կունենա: ՆԱՏՕ-ն կշարունակի սերտորեն համագործակցել համապատասխան շահագրգիռ կողմերի և այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՄ-ի հետ», - ընդգծել է դաշինքը և հավելել, որ ՆԱՏՕ-ն և դաշնակիցները դեռ նախընտրում են դիվանագիտությունը և երկխոսությունը Ռուսաստանի հետ Եվրատլանտյան անվտանգության հարցերը քննարկելիս:
«Մենք աջակցում ենք այս բոլոր ջանքերին, նորմանդական ձևաչափում մինսկյան պայմանավորվածությունների իրականացմանը: Մենք պատրաստակամություն հայտնեցինք մասնակցել Լեհաստանի կողմից որպես ԵԱՀԿ գործող նախագահ Լեհաստանի նախաձեռնած եվրոպական անվտանգության նորացված երկխոսությանը: Մենք առարկայական առաջարկներ ենք արել Ռուսաստանին Եվրատլանտյան տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգության ամրապնդման համար և սպասում են պատասխանի»,-ասված է հայտարարության մեջ:
«Մենք բազմիցս առաջարկել և շարունակում ենք առաջարկել հետագա երկխոսություն Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի շրջանակներում և պատրաստ ենք միանալ դրան: Կոչ ենք անում Ռուսաստանին փոխադարձ քայլեր ձեռնարկել և ընտրել դիվանագիտությունը և ապա` դե-էսկալացիան»,- նշում են նախարարները։

Նմանատիպ նյութեր
3683 դիտում
15:29 19-04-2016
ՆԱՏՕ-ի գործողությունները սպառնում են Ռուսաստանի ազգային անվտանգությանը. Դ. Պեսկով
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը