1888 դիտում
10:17 17-02-2022
Ինչ կտա «բռնազավթված տարածքների» մասին օրենքը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետությունն այս տարվա համար որդեգրել է «նախաձեռնողական, համարձակ եւ թիրախային» արտաքին քաղաքականություն, իսկ դա նշանակում է, որ ձեւակերպված են պետության առաջնահերթությունները, մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները։ Արցախի շահը պահանջում է, որ այն ամրագրվի նաեւ իրավական հարթության վրա։ Դրան է ուղղված Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հեղինակած՝ երեկ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների» մասին օրենքը։ Օրինագծի հեղինակներն Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցություններն են:
Օրենսդրական նախաձեռնությունը լիարժեքորեն բխում է Արցախի Հանրապետության եւ արցախահայության հիմնարար իրավունքներից եւ շահերից, այն միաժամանակ արտաքին ազդակներ է պարունակում` ուղղված միջազգային կառույցներին եւ պետություններին: Մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը չեն կարող ստորադասվել եւ հարմարեցվել միջազգային իրավունքի այլ նորմերին եւ սկզբունքներին։
Նախագծի ընդունումը հնարավորություն է տալիս Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների դեօկուպացիայի, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, ինչպես նաեւ փախստականների եւ ներքին տեղահանվածների հիմնախնդիրներին այլեւս տալ իրավական ձեւակերպում, քանի որ միայն հայտարարություններով հնարավոր չէ իրավական գործընթացներ ապահովել։ Արցախի խորհրդարանի կողմից դեռեւս առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի առաջ բերած օրակարգը համապատասխանում է նաեւ Հայաստանի Հանրապետության շահերին եւ, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կարող է միջազգային հարթակներում առաջ տանել Արցախի Հանրապետության վերոնշյալ օրակարգը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1578 դիտում
13:13 18-02-2022
Արցախի ԱԺ-ն միաձայն ընդունել է «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը
1530 դիտում
14:31 18-02-2022
«ԱՀ բռնազավթված տարածքների մասին» օրենքը հստակեցնում է Ադրբեջանի պատասխանատվության շրջանակները․ Պետնախարար
1634 դիտում
11:50 16-06-2021
Արցախի կառավարությունում մշակվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը
Այս բաժնից
1456 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1249 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1111 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»