211652_close_icon
views-count1578 դիտում article-date 13:13 18-02-2022

Արցախի ԱԺ-ն միաձայն ընդունել է «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր՝ փետրվարի 18-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ միաձայն ընդունվել է «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը:

Օրենքն ընդունվել է 30 կողմ ձայնով, կողմ են քվեարկել բոլոր ներկա պատգամավորները:

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2 օր առաջ՝ փետրվարի 16-ին:

Օրինագծով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

Նախագիծը փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում և առաջարկվել է նախագծի ընդունման առնչությամբ փոփոխություններ կատարել Ընտրական և Քաղաքացիական օրենսգրքերում, « Տեղական հանրաքվեի մասին» օրենքում:

Նմանատիպ նյութեր