211652_close_icon
views-count3695 դիտում article-date 22:14 18-02-2022

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելել են Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ծանոթացել են «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված նմուշներին: Այս մասին  հայտնում են վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ: Մեկտեղվել են Արտաշատ հնավայրի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված այն գտածոները, որոնք լավագույնս են ներկայացնում հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը։

Ցուցադրվում են կնքադրոշմներ, արձանիկներ, գունազարդ խեցեղեն, դրամներ, սափորներ և կարասներ, ռիտոններ, զարդեր և այլ ուշագրավ ցուցանմուշներ, որոնց զգալի մասն առաջին անգամ է ներկայացվելու: Ցուցադրության նպատակն է բացահայտել հին աշխարհի այս կարևոր կենտրոնի դերը միջազգային, քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններում:

2021 թվականի նոյեմբերից «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ՝ կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր